
One Dance
«One Dance», կանադացի երգիչ-ռեփեր Դրեյքի երգը նիգերիացի երաժիշտ Wizkid-ի և բրիտանացի երգչուհի Kyla-ի մասնակցությամբ։ Թողարկվել է 2016 թվականի ապրիլի 5-ին որպես նրա Views հինգերորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգի հեղինակներն են՝ Aubrey Graham, Paul Jefferies, Aman Tekleab, Noah Shebib, Logan Sama, Ayodeji Ibrahim Balogun, Themba Sekowe, Osabuohien Osaretin, Kyla Smith, Errol Reid Luke, «Fluke» Reid։
Սինգլ անմիջապես գրավել է առաջին հորիզոնականներ բրիտանական UK Singles Chart հիթ-շքերթում, ինչպես նաև Միացյալ Նահանգների (Billboard Hot 100), Ավստրալիայի ու Իռլանդիայի հիթ-շքերթներում։
. . . One Dance . . .
Երգն ստացել է երաժշտական քննադատների և առցանց հրատարակությունների դրական գնահատականները, ինչպիսիք են՝ Pitchfork Media[1], NME[2]:
Մեծ Բրիտանիայում «One Dance» սինգլը 2016 թվականի ապրիլի 8-ին ընդգրկվել է UK Singles Chart հիթ-շքերթի 21-րդ հորիզոնականում։ Մեկ շաբաթ անց այն գլխավորել է հիթ-շքերթը՝ դառնալով Դրեյքի՝ որպես հիմնական կատարողի առաջին հիթփոփերը, քանի որ նախկինում նա մանսակցել է այնպիսի № 1 սինգլների ձայնագրություններին, ինչպիսին է «What’s My Name?» (Ռիհաննա, 2011 թվականի հունվար)[3]։ Այն բրիտանական առաջին № 1 հիթն էր նաև բրիտանացի երգչուհի Kyla-ի համար[4][5][6]։ Հիթ-շքերթը սինգլը գլխավորել է 15 շաբաթ՝ գերազանցելով Wet Wet Wet խմբի «Love Is All Around» երգի ցուցանիշը և զիջելով միայն կանադացի ռոք-երաժիշտ Բրայան Ադամսի«(Everything I Do) I Do It for You» երգին[7]։ «One Dance» երգը դարձել է տարվա բեսթսելլեր՝ վաճառվելով 1,95 մլն համակցված օրինակով, այդ թվում՝ 530,000 թվային պատճեն և 142 մլն սթրիմ[8]։ Մինչ 2017 թվականի սեպտեմբեր վաճառվել է 554,000 պատճեն, 179 մլն սթրիմ, որոնք միասին կազմում են 2,345,000 համակցված միավոր[9]։
. . . One Dance . . .