
In Your Eyes
In Your Eyes, կանադացի երգիչ The Weeknd-ի երգը նրա չորրորդ` «After Hours» (2020) ստուդիական ալբոմից[2]։ Երգը տարածվել է ժամանակակից հիթերի ռադիոյի և XO ու Republic Records լեյբլների կողմից` 2020 թվականի մարտի 24-ին, որպես ալբոմի երրորդ սինգլ։ Այն սկզբնապես թողարկվել է չորս օր առաջ` ալբոմի այլ երգերի հետ միասին[3]։ The Weeknd-ը երգը գրել և պրոդյուսերավորել է Մաքս Մարտինի, Օսկար Հոլթերի և Belly-ի հետ միասին։
Ամերիկացի երգչուհի և ռեփեր Doja Cat-ի մասնակցությամբ ռեմիքսը թողարկվել է 2020 թվականի մայիսի 21-ին[4]։ Երգի ևս մեկ ռեմիքս՝ սաքսոֆոնահար Քենի Ջիի մասնակցությամբ թողարկվել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին[5]։
. . . In Your Eyes . . .
Երգն առաջին անգամ հնչել է The Weeknd-ի «Աշխատանքից հետո» կարճամետրաժ ֆիլմի այն տեսարանում, որտեղ Տեսֆայեն անցնում է մի երաժշտի կողքով, որը սաքսոֆոնով սոլո է նվագում[6]։ 2020 թվականի մարտի կեսերին Island Records-ի նախագահ Լյուիս Բլումը Music Week ամսագրի հետ հարցազրույցում հաստատել է, որ «Blinding Lights»-ի շարունակությունը հրապարակվելու է ալբոմի թողարկումից հետո[7]։ Այնուհետև հաստատվել է, որ շարունակությունը լինելու է «In Your Eyes»-ը, իսկ երգը ներառվելու է Spotify հարթակի տարբեր հայտնի երգացանկերում և նրա ռադիոթողարկումը հաստատելու է Գարի Թրասթը Billboard ամսագրից՝ 2020 թվականի մարտի 20-ին[8]։
Երգի տեքստը պատմում է այն մասին, թե ինչպես է Տեսֆայեն ժամանակ առ ժամանակ շփվել մոդել Բելլա Հադիդի հետ[9][10]։ The Weeknd-ը ցուցադրում է նախկինում չտեսնված խոցելիությունը՝ հեռու մնալով ալկոհոլից և թմրանյութերից, որպեսզի ազատորեն պայքարի իր զգացմունքների դեմ և խոստովանի իր սխալ արարքները։ «Այո, ես ամաչում եմ իմ արարքներից» (անգլ.՝ I’m ashamed of what I’ve done, yeah) խոստովանում է նա, գիտակցելով, որ իր պատճառած ցավը վնասում է ոչ միայն իր նախկին ընկերուհուն, այլ նաև ինքն իրեն։ Երբ երգն շարունակվում է, ափսոսանքի զգացողությունն ավելանում է՝ արտիստը սկսում է տեսնել իր սեփական ցավը՝ արտացոլված այն մարդու աչքերում, ում նա ցավ է պատճառել, ասես նրա աչքերը հայելի են, որոնք բացահայտում են այն վնասը, որը նա պատճառել է[11]։
. . . In Your Eyes . . .