Ջորջ Փիբոդի

Ջորջ Փիբոդի (անգլ.՝ George Peabody/ˈpbədi/PEE-bə-dee[2]փետրվարի 18, 1795(1795-02-18)[1], Փիբոդի, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆնոյեմբերի 4, 1869(1869-11-04)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), ամերիկացի ֆինանսիստ ու մարդասեր, որը համարվում է ժամանակակից մարդասիրության նախահայրը։

Ջորջ Փիբոդի
Ծնվել է փետրվարի 18, 1795(1795-02-18)[1]
Ծննդավայր Փիբոդի, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել է նոյեմբերի 4, 1869(1869-11-04)[1](74 տարեկան)
Մահվան վայր Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Գերեզման Վեստմինստերյան աբբայություն և Հարմոնի Գրուվ գերեզման
Քաղաքացիություն  ԱՄՆ
Մասնագիտություն ֆինանսիստ, ձեռնարկատեր և բանկիր
Պարգևներ և
մրցանակներ
ԱՄՆ Կոնգրեսի ոսկե մեդալ
Անդամություն Ամերիկայի հնավաճառության միություն
Ստորագրություն
George Peabody Վիքիպահեստում

Մասաչուսեթս նահանգի աղքատ ընտանիքում ծնված Փիբոդին նախ զբաղվել է կտորեղենի գործով, հետո մտել բանկային համակարգ։ 1837 թվականին նա տեղափոխվել է Լոնդոն, որը այն տարիներին եղել է համաշխարհային ֆինանսների մայրաքաղաքը։ Այստեղ նա դարձել է ամենահայտնի ամերիկացի բանկիրը և օգնել է նորաստեղծ պետություններին հաստատել իրենց միջազգային վարկերը։ Փիբոդին զավակ ու ժառանգ չի ունեցել, այդ պատճառով էլ 1854 թվականին գործընկերություն է հաստատել Ջունիուս Սփենսեր Մորգանի հետ։ Այդ բիզնես-միության հիման վրա էլ 1864 թվականին՝ Փիբոդիի պաշտոնաթողությունից հետո, ստեղծվել է «J.P. Morgan & Co» ընկերությունը։

Կյանքի ուշ շրջանում Փիբոդին ավելի լայն ճանաչում է ձեռք բերել իր մարդասիրական գործունեության շնորհիվ։ Նա հիմնադրել է «Փիբոդի Թրասթը» Բրիտանիայում, «Փիբոդի» ինստիտուտն ու «Ջորջ Փիբոդի» գրադարանը Բալթիմորում, մասնակցել բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների։

. . . Ջորջ Փիբոդի . . .

Ջորջ Փիբոդիի տուն-թանգարանը Մասաչուսեթսում

Փիբոդին ծնվել է 1795 թվականին Մասաչուսեթսում՝ նախկին Հարավային Դենվեր, ներկայիս Փիբոդի կոչվող բնակավայրում, պուրիտանների հետնորդների ընտանիքում։ Նա եղել է ընտանիքի յոթ զավակներից մեկը, ապրել է զրկանքներով լի չքավոր մանկություն, դպրոց է հաճախել ընդամենը մի քանի տարի։ Հայրը վաղ է մահացել, և Ջորջը ստիպված աշխատել է՝ ընտանիքը սովից փրկելու համար։ Այդ տարիների մասին նա ավելի ուշ ասել է. «Ես այդպես էլ չմոռացա ու երբեք չեմ մոռանա իմ վաղ տարիների այդ մեծ զրկանքները»[3]։

1816 թվականին նա տեղափոխվել է Բալթիմոր, որտեղ աշխատել ու ապրել է 20 տարի՝ դառնալով հաջողակ գործածար ու ֆինանսիստ։

Այդ տարիներին Լոնդոնը, Ամստերդամը, Փարիզն ու Ֆրանկֆուրտը համարվում էին միջազգային բանկային գործի ու ֆինանսների կենտրոններ։ Այստեղ կենտրոնացած կապիտալից երկարատև վարկեր էին տրամադրում ԱՄՆ-ի նման զարգացող երկրներին տնտեսության զարգացման համար։

Փիբոդին Անգլիա է եկել 1827 թվականին և Ամերիկայի Նահանգների պարտատոմսերի վաճառքով փորձել դրամագլուխ ստեղծել նահանգների «ներքին բարենորոգմանը»՝ ուղղված տարբեր ծրագրերի իրականացմանը (հիմնականում տրանսպորտի ոլորտում՝ ճանապարհներ, երկաթուղի, նավահանգիստներ և ջրանցքներ)։ 1835 թվականից[3] նա իրականացրել է չորս անդրատլանտյան ճանապարհորդություն, որոնց արդյունքում Լոնդոնում հիմնել է «Peabody & Company»-ն (որը հետագայում վերանվանվել է «J.S. Morgan & Co.»[3])։ 1837 թվականից Փիբոդին մշտական բնակություն է հաստատել Լոնդոնում։

1840-ականներին Մերիլենդ նահանգը հրաժարվել է իր պարտքերի վճարումից, և Փիբոդին, որը զբաղվել էր Մերիլենդի արժեթղթերի մոտ կեսի վաճառքով, ճանաչվում է պերսոնա նոն գրատա Լոնդոնում։ Լոնդոնի «Թայմսը» նրա մասին գրել է՝ չնայած որ Փիբոդին «ամենաանբասիր բնույթով ամերիկացի ջենթլմեն է», Ռեֆորմների ակումբը սևացրել է նրան որպես մի երկրի քաղաքացու, որը հրաժարվում է իր պարտքերը վճարելուց։ Իրավիճակը փրկելու համար Փիբոդին նախ նամակներ է հղում Բալթիմորի ընկերներին՝ գրելով վճարումները վերսկսելու անհրաժետության մասին, և վճարում է լրագրողներին նահանգի մասին բարյացակամ հոդվածներ գրելու համար[3]։ Նրա ջանքերը հաջողությամբ են պսակվում․ Բալթիմորը վերսկսում է պարտքերի վճարումը։

Չնայած որ 1838 թվականին Փիբոդին կարճ ժամանակով նշանված է եղել (իսկ ավելի ուշ իբրև թե սիրուհի է ունեցել Անգլիայի Բրայթոն քաղաքում, որից դուստր է ունեցել)՝ այդպես էլ չի ամուսնացել[4]։ Ռոն Չերնաուն նրան նկարագրում էր որպես «անբարետես» մեկը՝ «գզգզված դեմքով․․․, դուրս ցցված կզակով, սոխաձև քթով, այտամորուսներով, կախված կոպերով» [3]։ Ինչևէ, պահպանվել են Փիբոդիի մեծ թվով լուսանկարներ ու դիմանկարներ, որոնք վկայում են, որ Չերնաուի բացասական կարծիքը խիստ սուբյեկտիվ է[5]։

Փիբոդին Լոնդոնում հայտնի է եղել ամերիկացի դիվանագետների, գործարարների և հայտնի մարդկանց պատվին և Հուլիսի 4-ի առիթով կազմակերպած անգլո-ամերիկյան ճաշկերույթներով։ Իսկ երբ 1851 թվականին ԱՄՆ Կոնգրեսը մերժել է հովանավորել ամերիկյան պատվիրակության ներկայությունը Բյուրեղապակյա պալատում կազմակերպվող Մեծ ցուցահանդեսում, նա տրամադրել է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ և բարձր պահել Միացյալ Նահանգների հեղինակությունը համաշխարհային նշանակության այդ միջոցառումում։ Բայց 1854 թվականին՝ Հուլիսի 4-ին նվիրված ճաշկերույթի ժամանակ, նա վիրավորել է իր ամերիկացի հյուրերից շատերին, երբ նախ արտասանել է Վիկտորյա թագուհուն, հետո միայն ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Փիրսին նվիրված բաժակաճառը[6]։ Մոտավորապես այս տարիներին էլ նրա օրգանիզմում սկսել են զարգանալ ռևմատոիդ արթրիտ և հոդատապ[7]։

1867 թվականի փետրվարին՝ Միացյալ Նահանգներ այցերից մեկի ժամանակ նախագահ Էնդրյու Ջոնսոնի վաղեմի բարեկամ և Դեմոկրատական կուսակցության ազդեցիկ անդամ Ֆրենսիս Փրեսթոն Բլեյերը նրան առաջարկել է ստանձնել ֆինանսների նախարարի պաշտոնը։ Միևնույն ժամանակ տպագիր մամուլում լուրեր են սպրդել, թե Փիբոդին հավակնել է նախագահի թեկնածությանը։ Բայց նախարար դառնալու առաջարկը Փիբոդին անվանել է «բարի և սիրալիր վերաբերմունք» ու մերժել է։ Նա 72 տարեկան էր․ բավական տարիքով նման պաշտոն զբաղեցնելու համար[8]։

Ջորջ Փիբոդիի գերբը

. . . Ջորջ Փիբոդի . . .

This article is issued from web site Wikipedia. The original article may be a bit shortened or modified. Some links may have been modified. The text is licensed under “Creative Commons – Attribution – Sharealike” [1] and some of the text can also be licensed under the terms of the “GNU Free Documentation License” [2]. Additional terms may apply for the media files. By using this site, you agree to our Legal pages . Web links: [1] [2]

. . . Ջորջ Փիբոդի . . .

Previous post Կավեդագո
Next post Նոր ժամանակ (թերթ)