Պաբլո Մաֆեո

Պաբլո Կարմինե Մաֆեո Բեսերա (իսպ.՝ Pablo Carmine Maffeo Becerra, հուլիսի 12, 1997(1997-07-12)[1], Սան Խուան Դեսպի), իսպանացիֆուտբոլիստ, գերմանական«Շտուտգարտ» ակումբի պաշտպան, որը վարձավճարով հանդես է գալիս «Ժիրոնայում»։

Պաբլո Մաֆեո

Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 12, 1997(1997-07-12)[1](24 տարեկան)
Ծննդավայր Սան Խուան Դեսպի
Հասակ 173 սանտիմետր
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք Պաշտպան
Պատանեկան կարիերա
2003—2013 Էսպանյոլ
2013—2015 Մանչեսթեր Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013 Էսպանյոլ Բ 1 (0)
2015—2018 Մանչեսթեր Սիթի 0 (0)
2016  Ժիրոնա 13 (0)
2017—2018  Ժիրոնա 47 (0)
2018—մ.հ. Շտուտգարտ 4 (0)
2019—մ.հ.  Ժիրոնա 0 (0)
Ազգային հավաքական
2013 Իսպանիա (մինչև 16) 1 (0)
2013 Իսպանիա (մինչև 17) 4 (0)
2017—2018 Իսպանիա (մինչև 21) 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 22.10.2018:

. . . Պաբլո Մաֆեո . . .

Ծնվել է Սան Խուան Դեսպիում (Բարսելոնա, Կատալոնիա)։ 2003 թվականին միացել է Էսպանյոլի երիտասարդական թիմին։ 2013 թվականի ապրիլի 7-ին 15 տարեկան հասակում կատարել է նորամուտը «Էսպանյոլ Բ-ի» կազմում՝ դուրս գալով փոխարինման Սեգունդա Բ-ի՝ «Կոնստանցիա» ակումբի դեմ խաղում (1։0)[2]։

2013 թվականի հուլիսի 3-ին Պաբլո Մաֆեոն իր հայրենակից Մանու Գարսիայի հետ միասին տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»[3]։

2015 թվականի օգոստոսի 29-ին ակումբի մարզիչ Մանուել Պելեգրինին Մաֆեոյին հրավիրել է մասնակցելու «Ուոթֆորդի» դեմ խաղին (2։0)[4], բայց այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել[5]։ Հետագայում նա ևս մի քանի անգամ հայտնվել է պահեստայինների նստարանին, և դրանից բացի երիտասարդական թիմի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ երիտասարդական լիգային։

2016 թվականի օգոստոսի 24-ին Մաֆեոն կատարել է նորամուտը «քաղաքացիների» կազմում Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի՝ «Ստյաուայի» դեմ խաղում (1։0)[6]։ Հոկտեմբերի 26-ին Պաբլոն անցկացրել է երկրորդ հանդիպումը ակումբի կազմում՝ մասնակցելով Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության «Մանչեսթր Յունայթեդի» դեմ խաղին (0։1)[7]։

. . . Պաբլո Մաֆեո . . .

This article is issued from web site Wikipedia. The original article may be a bit shortened or modified. Some links may have been modified. The text is licensed under “Creative Commons – Attribution – Sharealike” [1] and some of the text can also be licensed under the terms of the “GNU Free Documentation License” [2]. Additional terms may apply for the media files. By using this site, you agree to our Legal pages . Web links: [1] [2]

. . . Պաբլո Մաֆեո . . .

Previous post Ուկրաինական դեկորատիվ արվեստի պետական թանգարան
Next post Թամարա Խանումի տուն-թանգարան