Նոր ժամանակ (թերթ)

«Նոր ժամանակ» (ռուս.՝ Новое время), ռուսական թերթ։ Հիմնվել է 1868-1917 թվականներին Պետերբուրգում։ 1869 թվականին մինչև 234-րդ համարը լույս է տեսել շաբաթը հինգ անգամ, հետագայում ՝ ամեն օր։ 1881 թվականից սկսած հրատարակվել է երկու հրատարակչություն՝ առավոտյան և երեկոյան։ 1891 թվականից հրատարակվել է ամեն շաբաթ նկարազարդ հավելվածով։

Նոր ժամանակ
ռուս.՝ Новое время
Տեսակ օրաթերթ
Լեզու ռուսերեն
Հիմնադրվել է 1868[1]
Հրատարակման վայր Սանկտ Պետերբուրգ[1]
Գրասենյակ Պետրոգրադ
Novoe Vremya Վիքիպահեստում
«Նոր ժամանակ», Սանկտ Պետերբուրգ, 1896 թվական մայիսի 5 № 7249

. . . Նոր ժամանակ (թերթ) . . .

1916 թվական, աշխատակիցների խումբը
  • Ադամ Կիրկոր և Նիկոլայ Յումատով (1868-1872)
  • Ֆյոդոր Ուստրյալով (1872-1873)
  • Օսիպ Նոտովիչ (1873-1874)
  • Կոստանտին Տրուբնիկով (1873-1874)
  • Ալեքսեյ Սուվորին (1876-1912)
  • Ալեքսեյ Սուվորինի ընկերները «Նոր ժամանակ» (1912-1917)։

Ըստ Ուստրյալովի «Նոր ժամանակ» լիբերալ թերթի խմբագրման համար հիմք է հանդիսացել Մարքսի «Կապիտալի» առաջին հատորը (1872 թվականի ապրիլի 21)։ Ըստ Սուվորինի «Նոր ժամանակ»-ն ունեցել է վիճահարույց համբավ։ Մի կողմից դա եղել է մեծ թերթ «եվրոպական ոճով»։ Նրանում հրատարակվել են առավել մանրամասն նորություններ, հայտարարություններ խոշոր ընկերությունների մասին, մանրակրկիտ ժամանակագրություն, հայտնի գործիչների մահախոսական։ Թերթի խմբագրության և Սուվորինի միջև ընկերական հարաբերություններ հաստատել է Անտոն Չեխովը։ Մյուս կողմից ավելի ու ավելի շատ ռուս ազատական հասարակությունից թաքցվում էր «Նոր ժամանակը», որպես ստրկամտական, հետադիմական, անբարեխիղճ թերթ, իսկ «նոր ժամանակներ» բառը դարձել էր կենցաղային անուն (շատ առումներով դա վերաբերում էր Վիկտոր Բուրենինի լրագրողական գործունեությանը, հակասեմական ելույթներով կապված էր Դրեյֆուսի դատի հետ) և թերթին բացասական էին վերաբերվում ռուս մոդեռնիստները 1900-1910 թվականներին (Բուրենինի գրական դիրքորոշման պատճառով), որը մի քանիսին չէր խանգարում (Ֆյոդր Սոլոգուբ, Միխայիլ Կուզմին, Գեորգի Իվանով) 1914-1915 թվականներին համագործակցել «Նոր ժամանակ» թերթի հետ կցված «Լուկոմորե» ամսագրին։

Եթե Տրանսվալը ձուկ լիներ ․․․ ծաղրանկար թերթից, 1899

1901-1917 թվականներին խմբագիրներից էր Միխայիլ Մենշիկովը։

Թերթը փակվեց բոլշևիկների կողմից անմիջապես Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո 1917 թվականի հոկտեմբերի 26-ին (նոյեմբերի 8)։

1920-1930-ական թվականներին Սուվորինի որդի՝ Միխայիլ Ալեքսեևիչը, Բելգրադում հիմնեց նույն անվանումով թերթ։

Թերթի վճարման գրություն «Նոր ժամանակ»

. . . Նոր ժամանակ (թերթ) . . .

This article is issued from web site Wikipedia. The original article may be a bit shortened or modified. Some links may have been modified. The text is licensed under “Creative Commons – Attribution – Sharealike” [1] and some of the text can also be licensed under the terms of the “GNU Free Documentation License” [2]. Additional terms may apply for the media files. By using this site, you agree to our Legal pages . Web links: [1] [2]

. . . Նոր ժամանակ (թերթ) . . .

Previous post Ջորջ Փիբոդի
Next post Կիրանց (Դաշկեսանի շրջան)