
Նաթան Գեմբլ
Նաթան Գեմբլ (անգլ.՝ Nathan Gamble, հունվարի 12, 1998[1], Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկյան դերասան, «Բաբելոն» գեղարվեստական ֆիլմում խաղացած դերի համար 2007 թվականին առաջադրվել է «Երիտասարդ դերասան» մրցանակին։
. . . Նաթան Գեմբլ . . .
Նաթան Գեմբլը ծնվել է 1998 թվականի հունվարի 12-ին Վաշինգտոն նահանգի Տակոմա քաղաքում։ Նաթանի հայրը և մայրը թատրոնի ռեժիսոր են, ղեկավարում են երեխաների համար թատերական խմբակները։ Նաթանն ունի 2 քույրեր։ Նա նկարահանվել է «Դիգերներ» (2007), «Մառախուղ» (2007), «Չոր անձրև» (2008), «Խավարի ասպետը» (2008), «Մարլին և ես» (2008), «Դելֆինի պատմությունը» (2011) ֆիլմերում։
Հեռուստատեսությունում առաջին անգամ հայտնվել է 2006 թվականին «Փախստականները» հեռուստասերիալում, «C.S.I.. Հանցագործության վայրը» հեռուստասերիալի էպիզոդներում, 2007 թվականին «Առանց հետք», իսկ 2008 թվականին՝ «Հաուս» և «Ուրվականների հետ խոսողը» սերիալներում։ 2009 թվականին «Հենք» սերիալում խաղացել է գլխավոր հերոսի որդու՝ Հենրի Փրայորայի դերը։ 2010 թվականին «Տարագրվածներ» կարճամետրաժ ֆիլմում խաղացել է Դանիելի դերը։ Գեմբլը Warner Bros. Television-ի համար նկարահանվել է «Captain Cook’s Extraordinary Atlas»-ի Պո Մալոյի դերում։
Նրա առաջին գլխավոր դերը 2011 թվականին «Դելֆինի պատմությունը» ֆիլմում խաղացած Սոյեր Նելսոնի՝ Ֆլորիդայում խեցգետինների համար նախատեսված ծուղակում հայտնված դելֆինին գտած երիտասարդ տղայի դերն է (ֆիլմը հիմնված է Ուինթեր դելֆինի իրական պատմության վրա)։
. . . Նաթան Գեմբլ . . .