
Կիրանց (Դաշկեսանի շրջան)
_location_map.svg/langhy-800px-Azerbaijan_adm_(1994–2020)_location_map.svg.png)
Կիրանց (հայտնի է նաև թուրքերի կողմից տրված Շարուկքար, Սեյիդքենդ անվանումներով, ներկայում կոչվում է՝ ադրբ.՝ Kəmərqaya` Քեմերքայա), նախկին հայկական, ներկայում ադրբեջանաբնակ գյուղ Ադրբեջանի ՀանրապետությանԴաշկեսանի շրջանում, շրջկենտրոն Դաշկեսան քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք[1]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիրանց (այլ կիրառումներ)
. . . Կիրանց (Դաշկեսանի շրջան) . . .
Կիրանց գյուղը տեղակայված է Արթինաջուր գետի ձախ վտակ Ոչխարաջրի ձախ ափի ձորալանջին՝ ծովի մակերևույթից 1230-1380 մ բարձրության վրա։ շրջապատված անտառազուրկ բլուրներով[1]։
Կիրանց գյուղի տարածքում 1980-ական թվականների դրությամբ պահպանված պատմական հուշարձանները վկայում են, որ բնակավայրը բնակելի է եղել հնագույն ժամանակներից[1]։ 1899 թվականին հնագետ Է.Ռյոսլերը Կիրանցի մոտակայքում հայտնաբերել ու պեղել է բրոնզի և երկաթի դարաշրջանների անցումային ժամանակահատվածին վերագրվող դամբարանադաշտեր[1][2]։
Գյուղի վերաբերյալ գրավոր տեղեկություններ առկա են սկսած 19-րդ դարի վերջից հիմնականում մամուլում, վավերագրական փաստաթղթերում և տեղագիր հեղինակների նյութերում[1]։
Համաձայն 19-րդ դարով թվագրվող արխիվային նյութերի՝ Կիրանց գյուղը գտնվել է թուրք կալվածատերեր Մահմեդ աղա Աբուլ-բեկ օղլիի, Սոյուն աղա Նովրուզ-աղա օղլիի և Վալի-բեկի իրավասության ներքո[1][3]։
Գյուղին Սեյիդքենդ են անվանել տարածաշրջանում բնակվող թուրքերը[1]։
. . . Կիրանց (Դաշկեսանի շրջան) . . .