
Եգոր Շիպ
_(cropped).jpg/800px-Егор_Шип_(Белые_ночи_Санкт-Петербурга_—_2021._Звёзды_хайпа)_(cropped).jpg)
Եգոր Կորաբլին[1] (փետրվարի 18, 2002, Մոսկվա, Ռուսաստան), ռուս վիդեոբլոգեր, երաժիշտ, ավելի հայտնի է որպես Եգոր Շիպ[2]։
. . . Եգոր Շիպ . . .
Սովորել է Իգոր Կրուտոյի երաժշտական ակադեմիայում[2]։ 2018 թվականին Դմիտրի Գուբերնիևի, Տետիչ Օլիմպիադայի և այդ ակադեմիայի ուրիշ աշակերտուհու՝ Միլա Շևիչի հետ վարել է Արտեկում անցկացվող ռուսական ազգային «Մանկական Եվրատեսիլի» եզրափակչի ընտրությունները[3][4]։ Նաև «ՆՏՎ» ալիքում վարել է «Супер Дети Fest» հաղորդումը[4]։
10 տարի զբաղվել է ֆուտբոլով[1], բայց 2019 թվականին լքել է ակումբը։ Ինչպես պատմում է Եգորը, նրա հայրն ասել է․ «Կամ դու շարունակում ես զբաղվել ֆուտբոլով, որովհետև դրա համար մենք ծախսել ենք շատ ժամանակ, ուժ և գումար, կամ կարող ես այլևս գումար չխնդրել»[4]։
Եղել է «Hype House Rus» տիկտոկերների տան հիմնադիրներից[4]։ Այնտեղից «հեռացվելուց» հետո ստեղծել է «Freedom Team House»-ը[4]։
Մայիսի 28-ին Եգորն առանձին թողարկել է «DIOR» երգը, իսկ հունիսի 1-ին YouTube-ում տեղադրել է տեսահոլովակը[5][6]։
Նույն ամռանը Եգորը հանրությանը ներկայացրել է Միա Բոյկայի հետ դուետը՝ «Պիկաչուն», որը TopHit պորտալի կողմից հրապարակվող «YouTube-ի ամենահայտնի երաժշտական տեսահոլովակում» հասել է 1-ին հորիզոնականի և նույն պորտալից՝ «Top Radio & YouTube Hits» համահավաքի հիթ-շքերթի 2-րդ հորիզոնականին[7]։ Ընդ որում, «Forbes»-ի տվյալներով՝ տեսահոլովակի բյուջեն կազմել է ընդամենը 50 հազար ռուբլի[8]։
. . . Եգոր Շիպ . . .