Դերջանի Ապարանից Ս. Դավիթ վանքի խաչքարերի կրկնօրինակներ

article - Դերջանի Ապարանից Ս. Դավիթ վանքի խաչքարերի կրկնօրինակներ

«Դերջանի Ապարանից Ս. Դավիթ վանքի խաչքարերի կրկնօրինակներ», Դերջանի Ապարանից Սուրբ Դավիթ վանքի խաչքարերի կրկնօրինակները էջմիածնի Մայր տաճարի բակում։ Տեղադրվել են 2015 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների 100-ամյա տարելիցին։

Դերջանի Ապարանից Ս. Դավիթ վանքի խաչքարերի կրկնօրինակներ

Դերջանի Ապարանից Ս. Դավիթ վանքի խաչքարերի կրկնօրինակներն Էջմիածնում
Գտնվում է Էջմիածին
Շինության ձևը Խաչքարեր
Շինարար Խաչքարագործ՝ Լյուդվիգ Ղազարյան
Ներկա վիճակը Կանգուն

. . . Դերջանի Ապարանից Ս. Դավիթ վանքի խաչքարերի կրկնօրինակներ . . .

Մարմարե խաչքարերի բարձրությունը 7 մետր է, յուրաքանչյուրը կշռում են 12-14 տոննա[1]։ Աշխարհի ամենաբարձր և մեկ կտոր քարից կերտված խաչքարերն են[2]։ Արևմտյան Հայաստանում գտնվող բնօրինակների բարձրությունը 4 մետր է[2]։ Պատրաստվելուց հետո խաչքարերը դուրս են բերվել խաչքարագործի արվեստանոցի կտուրից։

Քարաբեկորները երկար էին, կոտրվելու վտանգ կար, բայց աստծո կամոք ամեն ինչ բարեհաջող ընթացավ։ Քանի որ քարերը մեծ էին, սկզբում դրանք տեղադրեցինք, հետո նոր արհեստանոցս կառուցվեց։ Վերջացնելուց հետո էլ առաստաղը քանդեցինք, որպեսզի խաչքարերը դուրս բերվեին։

– խաչքարագործ Լյուդվիգ Ղազարյան[3]

Խաչքարերի բնօրինակները գտնվում են Արևմտյան ՀայաստանիԴերջան գավառի Ապարանից բնակավայրի Սուրբ Դավիթ վանքում։ Կերտվել են 1191 և 1194 թվականներին Տեր Սահակի և Հովհաննես կրոնավորի տեսիլքով[2] և պահպանվել են մինչ այսօր։ Լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանը խաչքարերի բնօրինակները լուսանկարել է Դերջան այցելության ժամանակ։ Լուսանկարների հիման վրա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվերով և լոնդոնաբնակ Հակոբ Տիտիզյանի ֆինանսական աջակցությամբ կերտվել են խաչքարերի կրկնօրինակները։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում խաչքարերի կրկնօրինակները կանգնեցվել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի օրհնությամբ ու նախաձեռնությամբ և տեր և տիկին Հակոբ և Դոննա Տիտիզյանների բարերարությամբ։ Ամենայն հայոց կաթողիկոսն օծել է խաչքարերը սրբալույս մյուռոնով[2]։ Խաչքարերի բացման արարողությանը ներկա են գտնվել նաև բարերարները։

Խաչքարերի վրայի արձանագրությունների վերծանման հարցում Արտակ Ղուլյանին օգնել են հնագետներ Համլետ Պետրոսյանն ու Արսեն Հարությունյանը։ Անընթեռնելի հատվածները պահպանվել են ըստ բնօրինակի։ Խաչքարերը տեղադրվել են նույն դիրքով, ինչպես Արևմտյան Հայաստանում՝ մեկը մյուսից փոքր ինչ բարձր։ Խաչքարերի ստորին ազատ հատվածներում նոր արձանագրություններ են զետեղվել բարերարի մասին և շարականներից։

. . . Դերջանի Ապարանից Ս. Դավիթ վանքի խաչքարերի կրկնօրինակներ . . .

This article is issued from web site Wikipedia. The original article may be a bit shortened or modified. Some links may have been modified. The text is licensed under “Creative Commons – Attribution – Sharealike” [1] and some of the text can also be licensed under the terms of the “GNU Free Documentation License” [2]. Additional terms may apply for the media files. By using this site, you agree to our Legal pages . Web links: [1] [2]

. . . Դերջանի Ապարանից Ս. Դավիթ վանքի խաչքարերի կրկնօրինակներ . . .

Previous post In Your Eyes
Next post Աստերոիդների ցանկ (99701-99800)