Դափնի (Ֆաբերժեի ձու)

«Դափնի» (ռուս.՝ Лавровое дерево), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ ՖաբերժեիընկերությունումՌուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1911 թվականին[1]Նիկոլայ II կայսեր պատվերով[2]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[3]։ Ձուն հայտնի է նաև «Նարնջի ծառ» անունով[4]։

Դափնի
Ստեղծման թնական 1911
Պատվիրատու Նիկոլայ II
Ներկա սեփականատեր
Սեփականատեր Մարիա Ֆյոդորովնա, Մալքոլմ Ֆորբս, Ֆորբս ընտանիք, Վիկտոր Վեկսելբերգ և Maurice-Yves Sandoz?
Հավաքածու Սանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան
Դիզայն և նյութեր
Նյութեր Նեֆրիտ (միներալ), ոսկի, էմալ, ալմաստ, սուտակ, Ամեթիստ, citrine?, մարգարիտ և Օնիքս (միներալ)
Բարձրություն 27,3 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր

Այսօր «Դափնի» ոսկերչական կայսերական ձուն այսօր պահպանվում և ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում[5] (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) և պատկանում է Վիկտոր Վեկսելբերգի ֆոնդին[3]։

. . . Դափնի (Ֆաբերժեի ձու) . . .

«Դափնի» կայսերական ոսկերչական ձուն պատրաստված է ոսկուց, պատված է կանաչաճերմակ էմալով։ Զարդարված է նեֆրիտով, ադամանդով, սուտակով, մեղեսիկով, մարգարիտով և սպիտակ օնիքսով[2]։ Ոսկերչական ձուն իրենից ներկայացնում է նեֆրիտե ծառ՝ խճճված ճյուղերով, որոնք զարդարված է թանկագին քարերով, իսկ դրանք արված են, որ ստեղծվի պտուղների տպավորություն[6]։

«Դափնի» ոսկերչական կայսերական ձվի անակնկալը մեխանիկական երգեցիկ թռչունն[4] է, որը կարողանում է շարժել գլուխը, բացել կտուցը, երգել և թափահարել թևերը։ Շարժումները ապահովում է հատուկ լարովի մեխանիզմը, որը տեղադրված է ծառի սաղարթի մեջ։ Ծառի գագաթին տեղադրված ցանցկեն կափարիչից տակից է հայտնվում թռչնակը, երբ ճյուղերի արանքում թաքցրած հատուկ լծակն են սեղմում[6]։

Նիկոլայ II կայսրը «Դափնի» կայսերական ոսկերչական ձուն նվիրել է մորը՝ Մարիա Ֆեոդորովնային՝ 1911 թվականին՝ Զատկի տոնին[5]։

1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ[7]։

1927 թվականին ձուն վաճառում են Էմանուել Սնոումանին՝ Լոնդոնից։ 1965 թվականին ձուն փոխելով մի շարք սեփականատերեր, հայտնվում է Ֆորբսի մոտ[7]։

2004 թվականին Նյու ՅորքիՍոթբիսաճուրդի տանը ձուն գնում է ռուս միլիարդատեր Վիկտոր Վեկսելբերգը և վերադարձնում հայրենիք։

. . . Դափնի (Ֆաբերժեի ձու) . . .

This article is issued from web site Wikipedia. The original article may be a bit shortened or modified. Some links may have been modified. The text is licensed under “Creative Commons – Attribution – Sharealike” [1] and some of the text can also be licensed under the terms of the “GNU Free Documentation License” [2]. Additional terms may apply for the media files. By using this site, you agree to our Legal pages . Web links: [1] [2]

. . . Դափնի (Ֆաբերժեի ձու) . . .

Previous post Աստերոիդների ցանկ (99701-99800)
Next post Ալեքսանդր Կոզլով