
Դավիթ Մեմետ
Դավիթ Մեմետ (անգլ.՝ David Alan Mamet, նոյեմբերի 30, 1947[1][2][3][…], Չիկագո[4]), ամերիկացի կինոդերասան, կինոռեժիսոր, կինոսցենարիստ, կինոպրոդյուսեր, դրամատուրգ և էսսեների հեղինակ: 1984 թվականին «Գլենգարրի Գլեն Ռոսս» պիեսի համար դարձել է Պուլիցերյան մրցանակի դափնեկիր:
. . . Դավիթ Մեմետ . . .
Դավիթ Մեմետը ծնվել է Չիկագոյում՝ իրավաբան Բեռնարդ Մեմետի (1923-1991 թվական) և ուսուցչուհի Լինոր Մեմետի (ծննդյամբ` Սիլվեր) ընտանիքում. և՛ հայրը և՛ մայրը ծագել են Ռուսաստանից և Լեհաստանից ներգաղթած հրեաների ընտանիքից[5][6][7][8][9]:
Ամուսնացած է եղել դերասանուհի Լինդսեյ Կրաուսի հետ: Մեմետը առաջին ամուսնությունից ունեցել է երկու երեխա` Վիլյան և Զոսյան: Տվյալ պահին ամուսնացած է Ռեբեկկա Պիջոնի հետ, ումից ունի երկու երեխա` Կլարան և Նոյը: Դավիթը զբաղվել է բրազիլական ջիու-ջիթսուով[10]:
Վերջին տարիներին հրապարակել է գեղարվեստական արձակ ժանրի մի քանի գրքեր՝ արտացոլելով իր հուդայականության փիլիսոփայության հանդեպ ունեցած հետզհետե աճող հետաքրքրությունը («The Old Religion», 2002 թվական; «The Wicked Son: Anti-Semitism, Self-Hatred and the Jews», 2006 թվական) միաժամանակ ավելի ու ավելի պահպանողական քաղաքական համոզմունքներ տեր դառնալով(«The Secret Knowledge: On the Dismantling of American Culture», 2011 թվական)[11][12][13][14][15][16][17]: Դրամատուրգիայի տեսական աշխատանքների հեղինակն է:
. . . Դավիթ Մեմետ . . .