Արթուր Բատց

Արթուր Բատց (անգլ.՝ Arthur Butz, նոյեմբերի 10, 1933(1933-11-10) կամ 1933, Նյու Յորք, Նյու Յորք), էլեկտրատեխնիկայի ամերիկացի պրոֆեսոր Հյուսիսարևմտյան համալսարանում (Էվանստոն, Իլինոյս), դասավանդում է կառավարման համակարգի տեսություն և ազդանշանի թվային մշակում։ Հեղինակել է «20-րդ դարի հերյուրանքը» գիրքը, 1980 թվականիցJournal of Historical Review ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է։

Արթուր Բատց
Ծնվել է նոյեմբերի 10, 1933(1933-11-10)(88 տարեկան) կամ 1933
Նյու Յորք, Նյու Յորք
Քաղաքացիություն  ԱՄՆ
Մասնագիտություն ճարտարագետ, համալսարանի դասախոս և գրող
Հաստատություն(ներ) Հյուսիսարևմտյան համալսարան
Գործունեության ոլորտ էլեկտրատեխնիկա
Ալմա մատեր Մինեսոտայի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Տիրապետում է լեզուներին անգլերեն[1]

. . . Արթուր Բատց . . .

Արթուր Բատցը սովորել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, ստացել է բակալավրի աստիճան, իսկ 1956 թվականին՝ մագիստրոսի աստիճան:1965 թվականին ստացել է Մինեսոտայի համալսարանում ստացել է դոկտորի գիտական աստիճան. նրա դոկտորական ատենախոսության թեման եղել է տեխնիկայի վերահսկողությունը։

Արթուր Բատցն ստեղծել է մի ալգորիթմ, որը կրում է նրա անունը և հրապարակվել է 1969 թվականին[2]։ Այն նկարագրում է կորի կառուցումը, որ լրացնում է բազմաչափ տարածությունը՝ Գիլբերտի կորի ընդհանրացումը։ Այդ ալգորիթմն ունեցել է գործնական կիրառում, մասնավորապես որոնման ալգորիթմներում։ Պրոֆեսոր Բատցը բազմաթիվ այլ գիտական աշխատանքների հեղինակ է[3]։

1975 թվականին Արթուր Բատցը հրատարակել է «20-րդ դարի հերյուրանքը։ Ընդդեմ եվրոպական հրեաների երևակայական ոչնչացման» (անգլ.՝ The Hoax of the Twentieth Century: The Case Against the Presumed Extermination of European Jewry) գիրքը[4], որում պնդում է, թե Հոլոքոստն իրականում տեղի չի ունեցել, այլ միտումնավոր կերպով հորինվել է, որ արդարացվի Իսրայել պետության ստեղծումը։

Արթուր Բատցն ուշադրոթյուն է գրավել նաև այն ժամանակ, երբ հայտարարել է, թե համաձայն է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ այն հարցում, թե Հոլոքոստը «միֆ է»։ 2005 թվականի դեկտեմբերի 18-ի մամուլի հաղորդագրության մեջ Բատցը գրում է.

Ես շնորհավորում եմ նրան (Ահմադինեժադին), որ դարձել է առաջին պետության ղեկավարը, որ հստակ կարծիք է հայտնել այդ հարցերի վերաբերյալ (Հոլոքոստի երևակայական իրականացման), միայն ափսոս, որ դա չի բարձրաձայնել մի արևմտյան պետության ղեկավար[5]։

Մամուլի հաղորդագրությունը տարածվել է ի պատասխան Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթի, որում նա հիշատակել է Իմամ Հոմեյնիի հետևյալ արտահայտությունը. «Ռեժիմը, որ օկուպացրել է Երուսաղեմը, պիտի ջնջվի պատմության էջերից»[6]։

Հյուսիսարևմտյան համալսարանի նախագահ Հենրի Բինենն ասել է, թե Բատցի հայտարարություններն այն մասին, որ Հոլոքոստը երբեք չի եղել, վիրավորական են ազնիվ մարդու համար և վնաս են հասցնում համալսարանի համբավին։ Բինենն ընդգծել է, որ այդ հայտարարությունները Բատցի անձնական կարծիքն են և չեն արտահայտում համալսարանի դիրքորոշումը։ Բինենը Հոլոքոստը համարում է փաստաթղթերով ապացուցված պատմական փաստ և նշում է, որ Հյուսիսարևմտյան համալսարանը նույնպես զբաղվում է Հոլոքոստի ուսումնասիրությամբ և անցկացնում է համապատասխան կրթական դասընթացներ։ Իսկ էլեկտրատեխնիկայի մասնագետին արգելել արտահայտել իր մասնավոր կարծիքը համալսարանն իրավունք չունի[7]։

. . . Արթուր Բատց . . .

This article is issued from web site Wikipedia. The original article may be a bit shortened or modified. Some links may have been modified. The text is licensed under “Creative Commons – Attribution – Sharealike” [1] and some of the text can also be licensed under the terms of the “GNU Free Documentation License” [2]. Additional terms may apply for the media files. By using this site, you agree to our Legal pages . Web links: [1] [2]

. . . Արթուր Բատց . . .

Previous post Դավիթ Մեմետ
Next post Պրեցո