
Ալեքսանդր Կոզլով
Ալեքսանդր Սերգևիչ Կոզլով (ռուս.՝ Александр Сергеевич Козлов, մարտի 19, 1993[1][2], Մոսկվա, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող։
. . . Ալեքսանդր Կոզլով . . .
Մոսկովյան «Սպարտակ» ակումբի ՕՌՄՄՊՄԴ սան է։ Տասնհինգ տարեկանում սկսել է հանդես գալ ակումբի երկրորդ կազմում։ 2008 թվականի՝ Ռուսաստանի առաջնության՝ 1992 թվականին ծնված խաղացողների եզրափակիչ մրցաշարում Կոզլովն արժանացել է հանդիսատեսի համակրանք մրցանակի[3]։ 2009 թվականին «Սպարտակ» ակումբի՝ 1993 թվականներին ծնվածների թիմի կազմում մասնակցել է Ալմաթիում անցկացվող միջազգային մրցությանը, որտեղ դարձել է ամենաբարձր արդյունքը ցուցաբերած խաղացողը՝ խփելով 14 խաղում խփելով 4 գոլ[4]։ Նույն թվականին պայմանագիր է կնքել գործակալի հետ, որը մեծ ազդեցություն է ունեցել խաղացողի վրա[5] և ցանկացել է, որ նա հեռանա «Սպարտակից»։ Այդ պատճառով տարվա վերջին Կոզլովը գրեթե դադարել է մարզումների մասնակցել թիմի կազմում[6]։
2010 թվականի ապրիլի 25-ին կատարել է իր նորամուտը թիմի հիմնական կազմում՝ «Սպարտակ-Նալչիկ» ակումբի դեմ խաղի (0:0)[7] 84-րդ րոպեին փոխարինելով Ժանոյին։ 10-րդ տուրի՝ «Ալանիայի» դեմ խաղում Կոզլով ստացել է դեղին քարտ մրցավար Վլադիմիր Պետայի կողմից. «Սպարտակ» ակումբի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը մրցավարի որոշումը համարել է սխալ[8]։ Հուլիսին Կոզլովն ստացել է ազդրի մկանի վնասվածք, որի պատճառով չի մարզվել 2 շաբաթ, ինչից հետո վերադարձել է թիմ։ Հոկտեմբերի 12-ին ստացել է վնասվածք Ուկրաինայի պատանեկան հավաքականի հետ խաղում[9]։ 2010 թվականի հոկտեմբերի 30-ին «Ռոստով» ակումբի դեմ խաղում վաստակել է 11 մետրանոց, որն իրացրել է իր խաղընկեր Էյդեն Մակգիդին, որը փրկել է «Սպարտակ» ակումբին խաղը ոչ ոքի հաշվով ավարտելուց և հաշիվը դարձրել 2:1[10]։ Նոյեմբերի 4-ին Կոզլովը կատարել է իր նորամուտը Չեմպիոնների լիգայում՝ մասնակցելով «Չելսի» ակումբի դեմ խաղին[11]։
2011 թվականի ապրիլի 6-ին գոլ է խփել, որի շնորհիվ Ռուսաստանի պատանեկան հավաքականը հաղթել է Իտալիայի պատանեկան հավաքականին[12]։
«Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի կարծիքով՝ նա ունի «նախադրյալներ, բայց 17-18 տարեկանում «Սպարտակ» ակումբի հիմնական կազմ ներխուժելու համար պետք է լինել, պայմանականորեն սասծ, Մարադոնիա կամ Մեսսի, ունենալ բացառիկ տաղանդ։ Կոզլովը շարունակում է աշխատել, կատարելագործվել»[13]։ 2011 թվականի հունիսի 11-ին դուրս է եկել խաղադաշտ «Ռուբին» ակումբի դեմ խաղում և կարողացել է ստեղծել ամենավտանգավոր պահը խաղում, որը, սակայն, Պավել Յակովլևը չի կարողացել իրացնել[14]։ Օգոստոսի 14-ին խփել է իր առաջին գոլը «Սպարտակ» ակումբի կազմում՝ գրավելով «Անժի» ակումբի դարպասը[15]։
2012 թվականի օգոստոսի 6-ին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Խիմկի» ակումբ[16][17]։
2013 թվականի մայիսի 31-ին ընդգրկվել է Ռուսաստանի ուսանողական հավաքականի ընդլայնված հայտացուցակում՝ մասնակցելու Կազանում կայանալիք Համաշխարհային Ունիվերսիադայում[18], բայց վերջնական հայտացուցակում չի ընդգրկվել[19]։
2014/15 մրցաշրջանում ստացել է ծնկի ծանր վնասվածք «Սպարտակ-2»-ի կազմում Թուրքիայում անցկացված ձմեռային հավաքի ժամանակ։
2016 թվականի հունիսի 20-ին երկամյա պայմանագիր է կնքել ՖԱԼ-ի «Տոսնո» ակումբի հետ[20], բայց նրա կազմում անցկացնելով երկու հանդիպում՝ երկու ամիս անց տեղափոխվել է Վորոնեժի «Ֆակել»[21]։
2017 թվականի հունվարի 16-ին միամյա պայմանագիր է կնքել ղազախական «Օկժետպես» ակումբի հետ[22]։ 2018 թվականի փետրվարին վերադարձել է Ռուսաստան և պայմանագիր կնքել «Տյումեն» ակումբի հետ[23]։
. . . Ալեքսանդր Կոզլով . . .